Պատերազմի հետևանքով վնասվածք կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները աջակցություն կստանան

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ ընդլայնվել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակը:

Այսուհետ, միջոցառման շահառու կարող են դառնալ և 500,000 դրամ միանվագ դրամական աջակցություն ստանալ ոչ միայն  ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները, այլև այն զինծառայողները, որոնք ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք են ստացել կամ հոգեկան առողջության խնդիր են ձեռք բերել, բժշկական հաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել (ստանում) և չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն կամ կարող են ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

Աջակցությունից օգտվելու համար շահառուները կարող են դիմել մինչև 2021 թվականի մայիսի 15-ը՝ դիմում ներկայացնելով օոliոe.ssa.am կայքի միջոցով:

Սոցիալական աջակցության գումարը տրամադրվում է դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է գրանցել անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի սերիա և համար (անձնագիր կամ նույնականացման քարտ), իսկ անձնագիր կամ նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ ծննդյան վկայականի սերիա ու համար, հետադարձ կապի էլեկտրոնային հասցե, բջջային հեռախոսահամար և անձնական բանկային հաշվին կցված վճարային քարտի համար։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: