Բռնություն լրագրողի եւ դիտորդի նկատմամբ եւ լցոնումներ

Բռնություն լրագրողի եւ դիտորդի նկատմամբ եւ լցոնումներ
Բռնություն լրագրողի եւ դիտորդի նկատմամբ եւ լցոնումներ

17/05 տեղամասում, ինչպես հաղորդում է լրագրող Արտակ Համբարձումյանը, բռնություն է կիրառվել իր եւ դիտորդ Նարինե Իսմաիլիի նկատմամբ:

Քիչ առաջ տեղամաս են ներխուժել 25-30 երիտասարդներ, ովքեր բռնություն կիրառելով նրա եւ դիտորդի դեմ, մեծ քանակությամբ քվեաթերթիկների լցոնում են իրականացրել:

«Ոստիկաններ կային տեղում, բայց հրաժարվում են որեւէ գործողություն իրականացնել: Բոլորն ասում են, որ մեծ քանակությամբ մարդ է ներխուժել, բայց ոչ մեկը չի փաստում, որ եղել է լցոնում»,- lragir.am –ին հաղորդում է Համբարձումյանը:

lragir.am