ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու որոշում չունի

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առայժմ չունի որոշում՝ կմասնակցե՞ն հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին, թե ոչ:

Այսօր լրագրողների հարցին, թե ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության մասին որոշում ունե՞ն արդյոք ՀՀԿ-ում, Սերժ Սարգսյանը պատասխանել է կարճ․ «Ոչ»:

Սարգսյանը, սակայն չի պատասխանել մյուս հարցին՝ բացասական պատասխանը նշանակում է՝ ՀՀԿ-ն չի՞ մասնակցելու ընտրություններին, թե՞ մասնակցության վերաբերյալ դեռևս որոշում չունի: