Ինչ իրավիճակ է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին

Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 19։00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: