Հայաստանի իրավապահ համակարգը ամեն ինչ անելու է թույլ չտալու ոտնձգություն պետության և պետականության դեմ. Արթուր Հովհաննիսյան

Դուք երևի մոռացել եք Ազգային ժողովի նախագահի դեմ մահափորձը, դուք երևի մոռացել եք կառավարության, այնուհետև՝ Ազգային ժողովի շենքում նոյեմբերի 9-ին տեղի ունեցածը, դուք երևի մոռացել եք նույն խուլիգաններին, որոնք պատգամավորներին ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ էին հնչեցնում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպես արձագանքեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են ԱԺ դարպասները փակվել ժողովրդի առաջ և ինչո՞ւ է իշխանությունը ոստիկանական մեծ ուժերի հետևում պաշտպանվում ժողովրդից:

Ըստ իշխանական պատգամավորի, հակապետական գործողությունների բազմաթիվ մասնակիցներ դեռևս ազատորեն շրջում են քաղաքում: «Հայաստանում ժողովրդավարությունից մի միլիմետր շեղում չի լինելու: Ցանկացած ոտնձգություն շատ կոշտ օրենքի պատին է հանդիպելու: Հայաստանի իրավապահ համակարգը ամեն ինչ անելու է թույլ չտալու ոտնձգւթյուն պետության և պետականության դեմ, ժողովրդի իշխանության դեմ», -հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը: