Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ. Հակոբ Արշակյան

Այսօր Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ։  Անցկացնում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ արտագնա նիստը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: 

«Օրակարգում երկու հիմնական հարց է. Համայնքների դերը հայ-ռուսական տնտեսական և հումանիտար կապերի զարգացման գործում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության, բարձր տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի արագացման մասին»,- ասված է Արշակյանի գրառման մեջ: