Պուտինի ուղերձը տեղ հասավ կայծակնային արագությամբ. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա:


«Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է հաստատել դա Սոչիում: Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին», – գրել է Փաշինյանը:


Փաստորեն, Պուտինի ուղերձը տեղ հասավ կայծակնային արագությամբ: Հայաստանի իշխանությունն այլևս մոլորվել է աշխարհաքաղաքական լաբրինթոսում:
Բայց սա արդեն այլ թեմա է, որը բացահայտում է Փաշինյանի վախերն՝ իշխանությունը կորցնելու հարցում»: