Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Հարությունյանի եղբայրը

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված էջմիածնեցի Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել:

Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի էջից: