Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում կքննարկի հարցը․ Աննա Վարդապետյանը՝ Հովիկ Աղազարյանի գործի մասին

Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում կքննարկի հարցը և որոշում կկայացնի։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե արդյոք դատախազությունը պատրաստվո՞ւմ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնել խորհրդարան։

«Դատախազությունը երբևէ որևէ մեկի թիկունքում չի թաքնվում։ Դատախազությունը օրինականության ամրապնդման առաջին պաշտպանն է։ Իսկ ինչ վերաբերում է կասկածները փարատելու հարցին, ապա դատախազությունն իր լիազորությունների շրջանակում կքննարկի հարցը և որոշում կկայացնի»,- ասաց Վարդապետյանը։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կապված հարուցվել է քրեական վարույթ, որը վերաբերվում է Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչությանը։