Նյու Յորքում ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնի ավտոշարասյունը՝ տեղ բացելով Թրամփի համար

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ավտոշարասյունը կանգնեցվել է ոստիկանների կողմից։ Պատճառն այն է, որ փողոցները փակվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան անցման համար։ Իրավապահները թույլ չեն տվել, որ Մակրոնի մեքենան շարունակեր ճանապարհը, մինչև չանցնի Թրամփի շարասյունը

։ Արտակարգ իրավիճակում Մակրոնը հումորով է արձագանքել․ նա դուրս է եկել մեքենայից ու որոշ հատվածը քայլել է Նյու Յորքի փողոցներով՝ զրուցելով քաղաքացիների հետ և լուսանկարվել նրանց հետ։ Ֆրանսիայի նախագահը նույնիսկ զանգահարել է Թրամփին՝ նշելով, որ կանգնած է փողոցում, քանի որ ամեն ինչ փակ է նրա ավտոշարասյան համար։

Միջադեպը լայն արձագանք է գտել միջազգային մամուլում, ընդգծելով ՄԱԿ-ի նստաշրջանի օրերին Նյու Յորքում տիրող խիստ անվտանգության և երթևեկության սահմանափակումները։