Հայաստան կժամանի Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը

Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: 

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիսը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: 

Նույն օրը Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցելու են Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։

Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։