Դավիթ Ղազարյանի պաշտպանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել

Դավիթ Ղազարյանի պաշտպանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել
Դավիթ Ղազարյանի պաշտպանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել

«Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խումբը կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար գրավի միջնորդություն է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:

«Գրավի միջնորդությունը ներկայացվել է, սակայն չափը չի նշվել: Դատարանն այն գումարը, որը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Ղազարյանը դեռևս ցուցմունք չի տվել, նա հայտարարում է, որ եթե կա որևէ պարտավորություն օրենքի սահմաններում, ինքը պատրաստ է կատարել:  

«Կալանավորման համար հիմք է հանդիսանում այն, որ Ղազարյանը կարող էր ազդեցություն ունենալ մարդկանց վրա իր օգտին ցուցմունք տալու առումով»,- նշեց Սարդարյանը: