Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բաքվում Իրանի դեսպանին՝ Արցախ իրանական բեռնատարների մուտքի պատճառով

Այսօր Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտգործնախարարությանը, գրում է Factor.am-ը։

Հանդիպման ընթացքում դեսպանի ուշադրությունն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղ Իրանին պատկանող բեռնատար մեքենաների «անօրինական» անցման մասին, որի կապակցությամբ իրանական կողմին բողոքի նոտա է հանձնվել։

Նոտայում ասվում է, որ վերջին շրջանում Իրանին պատկանող տարբեր նշանակության մեքենաները պարբերաբար մուտք են գործում ու դուրս գալիս Լեռնային Ղարաբաղ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության։

Նշվում է նաև, որ որոշ ժամանակ առաջ իրանական կողմին բանավոր կերպով է բողոք ներկայացվել․ այս հարցը բարձրացվել է Իրանի դեսպանի հետ հանդիպմանը։