Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզոր»-ը կարգադրել է դադարեցնել «Ջերմուկ» հանքային ջրի շուրջ 64,5 միլիոն շշի վաճառքը Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ռուսական կողմը որոշումը հիմնավորել է պարտադիր տեխնիկական կանոնակարգերի խախտումներով։ Ըստ հայտարարության՝ ստուգումների ընթացքում «Ջերմուկ» հանքային ջրում արձանագրվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցում։
Սահմանափակումը տարածվում է ինչպես մանրածախ խանութների, այնպես էլ առցանց վաճառքի հարթակների վրա։
Գերատեսչության տվյալներով՝ տարեսկզբից «Չեստնի զնակ» համակարգն արդեն արգելափակել է «Ջերմուկ»-ի 38,4 միլիոն շշի իրացումը։



















