ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Ալիեւի հետ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Ալիեւի հետ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Ալիեւի հետ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում, մտքեր են փոխանակվել դրանց հեռանկարների շուրջ։

Նախորդ երկու օրերին ղարաբաղյան կարգավորման միջնորդները Երեւանում հանդիպել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, հայ – ադրբեջանական սահմանագոտում մասնակցել ԵԱՀԿ-ի առաքելության կողմից անցկացված հերթական դիտարկմանը։

© Medialab.am