Հայաստանում խաղամոլության պաթոլոգիկ հակվածությունը բավական շատ է, բայց բժշկին դիմելիությունը՝ քիչ. Գևորգ Փաշիկյան

Հայաստանում խաղամոլության պաթոլոգիկ հակվածությունը բուժելու համար դիմելությունը բավական քիչ է: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարել է ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը:

«Մենք շատ մարդկանց հետ շփվում ենք, հասկանում ենք, որ խաղամոլության պաթոլոգիկ հակվածությունը բավականին շատ է, բայց բժշկին դիմում շատ քիչ, հիմնականում դիմում են հարազատաները՝ հարցնելով խորհուրդ՝ ինչպես անել, որ էլ չխաղա, ինչ մեթոդներ կիրառենք, բայց կոնկրետ անձը չի դիմում», -ներկայացրել է Փաշիկյանը:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում խաղամոլությունից բուժման ծառայությունը Հայաստանում կիրառվում է 2020 թվականից. և Փաշիկյանի ներկայացմամբ, կոնկրետ իր մոտ բուժվելու համար դրիմել է 25 անձ: «Նրանք դիմել են օգնություն ստանալու համար», -նշել է Փաշիկյանը:

Մասնագետի ներկայացրած տվյալներով, ԱՄՆ-ում բնակչության մոտ 86 տոկոսը իրենց կյանքի այս կամ այն շրջանում հրապուրվել են խաղերով կատարել են խաղադրույքներ, բայց նրանցից 0.6-5.1 տոկոսի մոտ է առաջանում կախվածություն: Իսկ եվրոպական տարածաշրջանում 0.3-4 տոկոս պաթոլոգիկ հակում ունեն խաղամոլության նկատմամբ