Մինչ հետընտրական Բելառուսում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի լինել, Հայաստանը շնորհավորում է Լուկաշենկոյին․ Արսեն Խառատյան

Վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ո՞ւր ենք շտապում

Մինչ հետընտրական Բելառուսում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի լինել, ընդդիմությունը պատրաստվում է վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները, մարդիկ գործադուլների են պատրաստվում, Երեւանը շտապում է շնորհավորել Լուկաշենկոյին հաղթանակի առիթով:

Այսպիսով արձանագրում ենք, որ Հայաստանը Լուկաշենկոյին շնորհավորողների հետեւյալ երկրներին է միանում. Ռուսաստան, Չինաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան ու Տաջիկստան»:

Ո՞ւր ենք շտապումՄինչ հետընտրական Բելառուսում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի լինել, ընդդիմությունը պատրաստվում է…

Posted by Arsen Kharatyan on Monday, August 10, 2020