Վիգեն Սարգսյանի ԱՄՆ առանձնատան, Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի 4 գույքի վրա կալանք է դրվել. «Լուրեր»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Միացյալ Նահանգներում գտնվող առանձնատան վրա կալանք է դրվել:

Դատախազությունից «Լուրեր»-ին հյատնել են, որ 100 մլն դրամի լվացման մեջ մեղադրվող նախկին պաշտոնյան այդ տունը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներով։

Կալանք է դրված նաև Սարգսյանին պատկանող՝ Երևանում 5 բնակարանի վրա, որոնք էլ հանդիսացել են եկամուտների օրինականացման առարկա: Գործն ուղարկվել է դատարան՝ այն առանց Վիգեն Սարգսյանի ներկայության քննելու համար:

Սարգսյանը հետախուզման մեջ է: