Գիշերը հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ

Գիշերը հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

Երեկոյան թշնամին շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները։

Այդ մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակը։