Մոսկովյան եռակողմ խորհրդակցության ժամանակ քննարկվել է 6 հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը․ ՊՆ․ Factor.am

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հունիսի 2-ին եռակողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների օրակարգում եղել է նաև մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքից ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից գերեվարված 6 հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը։

«Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, ինչպես նաև 6 հայ գերիների վերադարձի հետ կապված մի շարք հարցեր»,- նշեցին ՊՆ-ից։ Գերատեսչությունից, սակայն, չնշեցին, թե հայկական կողմից ովքեր են մասնակցել նախօրեի խորհրդակցություններին և ինչ փուլում են զինծառայողների վերադարձի հարցով բանակցությունները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում