ԱՄՆ Պետդեպարտամենտը լուծարում է արտաքին միջամտության և տեղեկատվական ազդեցության դեմ պայքարող ստորաբաժանումը

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն 2025 թվականի ապրիլի 16-ին X-ում (նախկին Twitter) հայտնել է, որ դադարեցվում է արտաքին տեղեկատվական միջամտության և շահարկման դեմ պայքարի գրասենյակի գործունեությունը, որը նախկինում հայտնի էր որպես Գլոբալ ներգրավման կենտրոն (GEC)։

«Այսօր ես հայտարարում եմ օտարերկրյա տեղեկատվության շահարկման և միջամտության դեմ պայքարի գրասենյակի՝ նախկին Գլոբալ ներգրավման կենտրոնի փակման մասին», – գրել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ կենտրոնը տարեկան ավելի քան 50 միլիոն դոլար էր ծախսում՝ զբաղվելով ներքին գրաքննությամբ և խախտելով խոսքի ազատության սահմանադրական սկզբունքները։