Ադրբեջանի կողմից Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում սադրանքների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին:

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»: