Հարկ է, որ Վանեցյանը բացատրի իր հայտարարությունը, այլապես այն օրավուր արժեզրկվելու է․ Լևոն Բարսեղյան

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: …։ Ասել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը

Ինչո՞ւ, էս որ դարն է, ինկվիզիցիայի դարաշրջա՞ն է, մարդ է, բան է ասել: Ավելի կարեւոր է, որ հենց իր հայտարարությունը բացի ու պատմի, ինչ ի նկատի ունի Վանեցյանը՝ «Կանգ առ» ասելով։ Կարող է շատ կարեւոր վեճ կա, ու հանրությունը պիտի տեղեկանա, ոչ թե գուշակություններ անի ու խարդավանք որոնի, կարող է բան էլ չկա, ուղղակի դուռն է շրխկացնում:

Հարկ է, որ բացատրի իր հայտարարությունը, այլապես այն օրավուր արժեզրկվելու է»։