Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքն սկսել է գործել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքը գործում է: Հայաստան-սփյուռք գործակցության, գրասենյակի գործունեության, հայրենադարձվելու գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով http://diaspora.gov.am/hy հղմամբ:

Կայքը եռալեզու է, ունի առցանց նամակագրության հնարավորություն, բաղկացած է «Մեր մասին», «Սփյուռք», «Աջակցություն», «Ծրագրեր», «Միջոցառումներ», «Լուրեր», «Տեղեկատվություն» բաժիններից: Այն նաև հնարավորություն է տալիս այցելուներին գրանցել իրենց տվյալներն ու մշտական կապի մեջ լինել գրասենյակի հետ:

Կայքում հասանելի են գրասենյակի սոցիալական ցանցերը, օգտակար հղումներ, կոնտակտային տվյալներ: