«Մեդիալաբի» ստեղծագործ թիմը «Սատիրան ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում ստեղծել է 8 կարճ անիմացիոն մուլտեր և կոմիքսների գիրք` 8 պատկերազարդ պատմություններով, որոնք պատմում են մեր կյանքին առնչվող պատմություններ՝ վեր հանելով կոռուպցիայի դեմ պայքարի համար կարևոր անկյուններ և ուղերձներ:
Այս անգամ ներկայացնում ենք «Հարազատը» պատմությունը: Պատմությունը մի պաշտոնյայի մասին է, որը հրապարակային ելույթներում բոցաշունչ խոսքեր է ասում հայրենիքի և հայրենիքի պաշտպանության մասին, բայց երբ իր որդին հասնում է զորակոչային տարիքի, անում է ամեն ինչ՝ որդուն բանակից ազատելու համար՝ դա արդարացնելով հանկարծակի ի հայտ եկած «հիվանդությամբ»։
Պատմության սցենարը՝ Վահե Ներսեսյանի եւ Մարիաննա Գորիգորյանի: Նկարազարդումները՝ Վահե Ներսեսյանի:
Տես նաև՝ այստեղ