Վահան Քերոբյանը եւ Անահիտ Ավանեսյանը ստացել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ստացել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը։

Նախարար Վահան Քերոբյանը պատվաստվել է հայկական արտադրության «Սպուտնիկ Լայթ» բուսթեր պատվաստանյութով։