Մեկ օրում 3250 թեստավորումից հաստատվել է 174 նոր դեպք․ Մահացել է մեկ կին՝ 82 տարեկան

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․

Սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3250 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Ունենք 210 առողջացած:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։