Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշման մեջ: