Ռուբեն Ռուբինյանը Ֆրանսիայի Սենատի պատգամավորին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի  Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ։Այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,- գրել է՝ Ռուբինյանը։