Թուրքիան ձեռք է բերել 4-րդ հորատիչ նավը.Ermenihaber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է եղել թուրքական «Աբդուլհամիդ հան» հորատիչ նավը շահագործման հանձնվելու պաշտոնական արարողությանը:Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

«Աբդուլհամիդ հան»-ը հորատման աշխատանքներ կիրականացնի Միջերկրական ծովում: Էրդողանն այս կապակցությամբ ասել է, որ աշխատանքներն իրականացվելու են Թուրքիայի սուվերեն տարածքում, և իրենք դրա համար ոչ ոքից թույլտվություն ստանալու կարիք չունեն:

Այս նավը Թուրքիայի ձեռք բերած 4-րդ հորատիչ նավն է, որն ըստ Էրդողանի՝ 7-րդ սերնդի է և համալարված ոլորտի ամենավերջին տեխնոլոգիաներով՝ այս առումով գերազանցելով նախքան այդ ունեցած մյուս 3 հորատիչ նավերին: Այսպիսով Թուրքիան ունեցավ ընդհանուր 6 նավ, 4-ը՝ հորատող, 2-ը՝ սեյսմիկ ուսումնասիրություններ կատարող:

Էրդողանը խոսել է նաև Սև ծովում Թուրքիայի հայտնաբերած 540 մլրդ խմ գազի արդյունահանման աշխատանքների մասին՝ նշելով, որ մյուս 3 նավերն աշխատում են դրա համար անհրաժեշտ 10 հանքահորերը փորելու ուղղությամբ:

Նա տեղեկացրել է նաև, որ ցամաքից մինչև հանքահորեր ընկած 165կմ տարածության վրա ծովի հատակին արդեն տեղադրվել է շուրջ 100կմ խողովակ, ևս 65կմ ավելի խորը հատվածում (մինչև 2.2 կմ) աշխատանքները  շարունակվում են:

Նախատեսվում է, որ 1-ին փուլով արդեն 2023-ին Սև ծովից արդյունահանված գազը կհասցվի սպառողներին։