Բեռները կարող են ազատ տեղափոխվել Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա. Ալեն Սիմոնյանը՝ Անկարայում

Հայաստանի Հանրապետությունը որևիցե տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ՝ Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցի շրջանակում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«Հայաստանի Հանրապետությունը որևիցե տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, և մենք պատրաստ ենք և շատ հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքման հարցում:

Մենք որևիցե խնդիր չենք տեսնում առևտրային առումով տարածաշրջանը բացելու: Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռները կարող են տեղաշարժվել ազատ ձևով՝ իհարկե հաշվի առնելով ՀՀ-ի օրենսդրությունը և ինքնիշխանությունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը: