Հայտնի են Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի որոշ մանրամասներ | Ռազմ.info

Հայտնի են Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի որոշ մանրամասներ | Ռազմ.info
Հայտնի են Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի որոշ մանրամասներ | Ռազմ.info

Ռազմ.info-ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը որոշ մեկնաբանություններ է տվել նոյեմբերի 12-ին Արցախում խոցված հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռի վերաբերյալ։ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ «այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար կլինեն շատ ցավոտ և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»։

Նա հերքել է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե խոցված ուղղաթիռը գրոհում էր հակառակորդի դիրքերը: Ավելին, ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունն, ըստ նրա, թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը չի եղել զինված:

Խոսնակը հայտնել է նաև, որ ադրբեջանական կողմի կրակահերթերը թույլ չէին տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին և դրա օդաչուներին։

Հավելենք, որ արդեն հայտնի է նաև խոցված ուղղաթիռի հրամանատարի անունը` մայոր Սերգեյ Սահակյանն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնեի էր դարձել՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկության, զոհվել են անձնակազմի 3 անդամները։

Հիշեցնենք նաև, որ ներկայումս Արցախում ընթանում է «Միասնություն 2014» օպերատիվ մարտավարական զորավարժությունը, որում ներգրավված են բոլոր զորատեսակներն ու շուրջ 47 000 հոգանոց անձնակազմ։