Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 16 մարդ, ըդնհանուր՝ 4087

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 215528 դեպք, որոնցից 197171-ն` առողջացած, 4087-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 979060 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4284 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպք: Ունենք 882 առողջացած և 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1013 է: