Վարչապետի խոսնակն ապատեղեկատվություն է համարում Ստեփանակերտում ադրբեջանցիների բնակեցնելու լուրերը

Լրատվամիջոցներում տարածվող՝ Ստեփանակերտում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին լուրերը ապատեղեկատվություն են: «Արմենպրես»-հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Հայկական որոշ լրատվամիջոցներ, ցավոք, իրենց գործունեությամբ դառնում են գործիք և նպաստում են ադրբեջանական կեղծ տեղեկության տարածմանը հայկական տիրույթում»,-ասաց Մանե Գևորգյանը: