Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և Ղուկասյանի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչից հետո քաղաքապետ Ղուկասյանը և քաղաքապետարանի 7 աշխատակից ձերբակալվել էին։



















