Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն դեկտեմբերի 14-ին մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ: 

Возможно, это изображение 7 человек

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ այնուհետև Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:

Возможно, это изображение 7 человек, Бранденбургские ворота и Дворец Парламента, Румыния

Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։

Возможно, это изображение 7 человек, Бранденбургские ворота и текст

Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այն զարգացնել նոր թափով՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ։

Возможно, это изображение 4 человека

Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը։

Возможно, это изображение 7 человек и текст

Պաշտպանության նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Возможно, это изображение 11 человек и текст
Возможно, это изображение 14 человек