«Վագա ֆարմ» դեղատնային ցանցի հիմնադիր Վահե Վարսանյանը չգրանցված դեղերի մասին բարձրաձայնելուց հետո դարձել է մեղադրյալ: Նա հրաժարվել է կատարել դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը, որով պետք է հերքեր դեռ երկու տարի առաջ մրցակցի՝ «Առգո ֆարմ»-ի վերաբերյալ արած արտահայտությունը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Առգո ֆարմի» կայքում 270 անվանում չգրանցած դեղ կա, ինչ ուզում անում է», – ասել էր նա: Վարսանյանը պնդում է, որ նման հայտարարություն անելիս հենվել է բաց աղբյուրների վրա․ ավելին՝ հենց այդ ընկերության պաշտոնական կայքից է դուրս բերել չգրանցված դեղերի ցանկն ու փոխանցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։



















