Ընդհանուր առմամբ՝ մեր ներկայացրած առաջարկն արդեն ընդունվել է Հայաստանի կողմից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բուդապեշտում՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական AZERTAC գործակալությունը։

«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո հենց մենք էինք, որ նախաձեռնել ենք խաղաղ բանակցությունները, և հենց մենք ենք եղել խաղաղության համաձայնագրի նախագծի հեղինակները։ Հենց այդ տեքստն էլ այժմ ընդունվել է Հայաստանի կողմից՝ բնականաբար որոշ փոփոխություններով։ Բայց ընդհանուր առմամբ՝ մեր ներկայացրած առաջարկն արդեն ընդունվել է Հայաստանի կողմից», – ասել է Ալիևը։