Դեսպանը Սիրիայի խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը

Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը  ապրիլի 6-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի (խորհրդարանի) նախագահ Համուդե Սաբբաղի հետ: 

Այս մասին տեղեկանում է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն և ընդլայմանն առնջվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջխորհրդարանական ամենատարբեր հարթակներում հայ և սիրիացի խորհրդարանականների համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման արդյունքում Արցախի ստեղծված հումանիտար ճգնաժամը: Մտքեր են փոխանակվել Սիրիա-Թուրքիա հարաբերությունների և դրանցում վերջին զարգացումների շուրջ:

Համուդե Սաբբաղը պատրաստակամություն է հայտնել ամենասեղմ ժամկետներում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությանն Սիրիա այցելելու հրավեր հղելու առթիվ: Հանդիպմանը մասնակցել են Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լուսի Իսքենյանը և ՀՀ դեսպանության խորհրդական Վարդան Ադամյանը: