Ինչ տարան հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները քաղաքապետարանից. Factor

Այսօր վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում էին Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում տեղակայված ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը:

Այս մասին հայտնել էին Factor TV-ի աղբյուրները: Ավելի ուշ քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հաստատեց տեղեկությունը` առանց մանրամասներ հայտնելու:

Factor TV-ի տեսախցիկը արձանագրել է, որ քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքից հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հեռացան` առգրավելով փաթեթավորված իրեր, իսկ աշխատակիցների ձեռքին փաստաթղթեր կային: Թե ինչ են տանում իրենց հետ և ինչու էին մտել քաղաքապետարան՝ աշխատակիցները հարցերին չպատասխանեցին` հորդորելով դիմել կոմիտեի լրատավական վարչություն: