Թող Սամվել Բաբայանի հետ ոտք չմեկնեն, ինքը հիմա էլ կարող է մտնել Արցախ ու դուրս գալ․ Արմեն Խաչատրյան. Factor

«Նիկոլ Փաշինյանը և մեր Կառավարությունն ընդհանրապես բազմիցս հորդորել ենք, որ գնան ուղիղ բանակցությունների, այսինքն՝ լինեն ուղիղ Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ, և նույնիսկ առաջարկ է արվել միջազգային գործընկերների կողմից, որ դա լինի միջազգային մեխանիզմների շրջանակներում, ինչը շատ լավ կլիներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Բազմաթիվ անհասկանալի պրոցեսների բերումով այդ բանակցությունները տեղի չունեցան, դրան հետևեց նաև Արցախում իշխանափոխությունը, որը հիմնավորվում էր Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնելով և այլ առկա խնդիրները լուծելով: Բայց տեսանք, որ իշխանափոխությունից մի քանի օր հետո կապիտուլյացիայի ենթարկվեց Արցախը: Այսինքն՝ այն բոլոր թեզերը, որոնք դրված էին իշխանափոխության, բանակցությունների չգնալու հիմքում, պարզվեց, որ սխալ էին, ճիշտ կլիներ, որ մեր հորդորներին ընդառաջեին և բանակցությունների գնային»:

Ավելին՝ Factor.am-ի տեսանյութում.