Հակոբ Սիմիդյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Սիմիդյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական», -նշված է որոշման մեջ։

Նշենք, որ Հակոբ Սիմիդյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում էր և ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից մեկն էր: