Աժ հանձնաժողովում կքննարկվի Ադրբեջանից՝ այսպես կոչված 211 մլն դոլար փոխանցվելու թեման

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ մեր գործընկեր, ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանին շարունակում է մտահոգել ԻԲՐ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 մլն դոլարի թեման,

Քանի որ մեր գործընկերոջ համար Կենտրոնական բանկի և այլ կառույցների պարզաբանումները, որ գումար ՉԻ ՓՈԽԱՆՑՎԵԼ, բավարար չեն,

Քանի որ մեր գործընկերը ԱԺ ամբիոնից և այլ հարթակներում փորձում է «վերակենդանացնել» այս թեման,

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում (ապրիլի 28-ին) կներառվի նաև այդ հարցը։

Կհրավիրենք ԿԲ և այլ կառույցների ներկայացուցիչների, և կփորձենք տալ պարոն Եղիազարյանին հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Նիստը, ի դեպ, ուղիղ հեռարձակվում է, և թեմայով հետաքրքրվողները կարող են դիտել»։