Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, Գագիկ Ծառուկյանը դատական նիստին չի մասնակցում։ Նիստը ընթանում է դռնփակ։

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դիմումների մի մասը դատարանին չէր հասել։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացրել՝  խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։