ԱԱԾ-ն հիմնավոր չի համարում նոր պատերազմի վտանգի մասին տեղեկությունները

Մոտ ժամանակներս նոր պատերազմի վտանգի վերաբերյալ տեղեկությունները խուճապային են և հիմնավոր չեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային անվտանգության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում համացանցում և լրատվամիջոցներում տարածվող՝ պատերազմի վերսկսման վտանգի մասին տեղեկություններին:

«Հիմնավոր չեն և խուճապ տարածող տեղեկություններ են, մենք այս պահին որևէ նման տեղեկություններ չունենք»,- ասաց Հարությունյանը:

ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ պատերազմը միշտ հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ չկան տեղեկություններ, որ մոտ ժամանակներս պատերազմ կսկսվի: