Հայտնի է, թե երբ Ղազախստանից դուրս կբերվեն Ռուսաստանի քաղաքացիները

Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք դեռ Ղազախստանի տարածքում են, հայրենիք կհասցնի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն,  այս մասին հայտնել է Ղազախստանում ՌԴ դեսպանությունը:

Ղազախստանում մասսայական անկարգությունների պատճառով ռուսական ավիաընկերությունները հետաձգել են չվերթները Ղազախստան:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ: