ՊՎԾ-ն ավարտել է ուսումնասիրությունը Պոլիտեխնիկական համալսարանում

ՊՎԾ-ն ավարտել է ուսումնասիրությունը Պոլիտեխնիկական համալսարանում
ՊՎԾ-ն ավարտել է ուսումնասիրությունը Պոլիտեխնիկական համալսարանում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունը։

Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը ներառել է 2015-2019 թվականները:

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների որոշ ընթացակարգերի, ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացներում։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և վերջինիս վերաբերյալ վերահսկվող օբյեկտի կարծիքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: