Արմեն Ռուստամյանը՝ բանտերում «պիրսինգի» սիրահարների ու կարուձեւի մասնագետների մասին

Արմեն Ռուստամյանը՝ բանտերում «պիրսինգի» սիրահարների ու կարուձեւի մասնագետների մասին
Արմեն Ռուստամյանը՝ բանտերում «պիրսինգի» սիրահարների ու կարուձեւի մասնագետների մասին

«Ասել, որ մարդը գնացել է ինքնախեղման՝ դրդապատճառներ պետք է նա ունենա, իսկ այդ դրդապատճառներից ոչ մեկը չվերլուծվեց: Ի՞նչը հանգեցրեց նրանց, որ այդ մարդը պիրսինգի սիրահար է կամ կարուձեւի մասնագետ է դարձել: Նախարարն էլ է ասում, որ մարդը 13-14 անգամ ինքն իր բերանը կարել է:

13-14 անգամ իր բերանը կարող մարդը ինչ-որ հոգեկան խանգարում պետք է ունենա: Չի կարող մարդը ինքն իր բերանը կարել, ուրեմն ինչ-որ մի լուրջ պրոբլեմ ունի, մի հատ տարեք ստուգեք»,- այսօր ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ անդրադառնալով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գնահատականին՝ դատապարտյալների ինքնախոշտանգման դեպքերի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց: Նրա դիտարկմամբ՝ ցանկացած բերանը կարած մարդու հոգեվիճակը պետք է ստուգվի. «Այո, ցանկացած մարդ կարող է իրեն ոչ ադեկվատ պահել: Պետք է հասկանալ, էդ ի՞նչ եղավ, որ մարդը նորմալ եկավ բանտ, բայց հետո խանգարվեց: Այսինքն՝ պրոցեսը չի ուսումնասիրվում, վրայից անցնում են, ասում ու անցնում: Այդպես չի կարող շարունակվել»: Կարդալ ավելին