ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական այս պատվաստանյութի կիրառումը, այն ճանաչել է անվտանգ ու արդյունավետ։
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը։