Ֆրանսիացի պատգամավորներն ու դեսպան Դըկոտինյին ծանոթացել են Սոթքի ոսկու հանքի շրջակայքի անվտանգային իրավիճակին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստան ժամանած ֆրանսիացի պատգամավորները ծանոթացել են Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում տիրող անվտանգային իրավիճակին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է արվել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Ուրախ էինք Մարտունիում (խմբ․ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք) հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգայի ժողովի պատգամավորներին։ Նրանց հետ կիսվել ենք այդ հատվածում մեր գործունեությամբ և Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում անվտանգային զարգացումներով»,- նշվում է գրառման մեջ։

Հայաստան ժամանած ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության կազմում են Ֆրանսիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար Ան Լորենս Պետելը, բարեկամական խմբի փոխնախագահ Ժան-Ֆրանսուա Պորտարիեն, պատգամավորներ Էլիսա Մարտինը, Հերվի
Դե Լեպինյոն, Լիլիանա Տանգին, Սիլվիե Բոնետը և Քլեռ Գիչարդը։